National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.12.2022
ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են մի շարք նախաձեռնություններ
1 / 7

Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախագծով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որին ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը եւ Փրկարար ծառայությունը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են որոշ խմբագրական փոփոխություններ, որոնց նպատակը փաթեթի բարելավումն է:  Փաթեթը լրացվել է եւս մեկ նախագծով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը Վլադիմիր Վարդանյանն է: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման անխափան, ամբողջական, անվտանգության բարձր երաշխիքներ ունեցող համակարգի գործարկումը, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործերի արդյունավետ եւ ժամանակին քննությունը:

Նախագծին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Կառավարության կարծիքը նույնպես դրական էր:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի ներկայացմամբ քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Կառավարությունն առաջարկում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով` 2022 թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Առաջին ընթերցումից հետո Ֆինանսների եւ Արդարադատության նախարարությունների առաջարկներն աշխատանքային կարգով քննարկվել եւ համաձայնեցվել են:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ հարկային արտոնությունների գործող համակարգի համաձայն՝ մինչեւ 30 աշխատող ունեցող ընկերությունները եկամտահարկը վճարում են ավելի ցածր դրույքաչափով եւ շահութահարկի գծով ունեն որոշակի արտոնություններ: Նրա խոսքով հաջորդ տարի խնդիրը մանրամասն քննարկելու պայմանավորվածություն կա՝ հասկանալու համար, թե այս արտոնություններն իրականում ինչ դեր ունեն ՏՏ ոլորտի զարգացման հարցում, կատարվող ծախսը որքանով է արդարացված: «Որեւէ ոլորտի մշտական արտոնություն տալը մյուս ոլորտների մասով արդարացի դժգոհություն է առաջացնում: Այդ արտոնությունը ծախս է, որը մնում է մյուս հարկատուների ուսերին, եւ պետք է երկար մտածենք ընդլայնելուց կամ երկարաձգելուց առաջ: Այս պահին երկարաձգումը նորմալ ենք համարել»,- նշել է Բաբկեն Թունյանը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս օրենքի գործունեության ընթացքում հարյուրավոր նոր ընկերություններ են ստեղծվել, եւ հազարավոր աշխատակիցներ եկամտահարկի բեռի իջեցման ու շահութահարկի զրոյական դրույքով աշխատանքի արդյունքում կարողացել են հավելյալ արժեք ստեղծել ՀՀ տնտեսության համար:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ 2019 թ. օրենքն ընդունվել էր այն պայմանավորվածությամբ, որ հավասարություն լինի ԲՏԱ ոլորտում եւ կադրերի հոսունությունը փոքր ընկերություններ որոշակիորեն կարգավորվի: Հակոբ Արշակյանի կարծիքով տարածաշրջանում մի շարք երկրների հարկային արտոնությունների մասով մրցակցությանը դիմակայելու կարիք կա նաեւ:

Կառավարության որոշմամբ նոր կադրերի ներգրավման մասով բոլոր ընկերությունները կարող են ստանալ եկամտահարկի որոշ չափով վերադարձ, եթե տասը եւ ավելի մասնագետների են ներգրավել: «Նոր մարդկանց ներգրավելու տեսանկյունից տրվող արտոնությունները հավասար են ոլորտի բոլոր խաղացողների համար: Առաջարկում եմ այդ ճանապարհը որդեգրել հաջորդ ինստիտուցիոնալ փոփոխությունների ընթացքում: Պետք է համոզված լինենք, որ ոլորտի բոլոր խաղացողները հավասար պայմաններով կարողանում են օգտվել պետության ընձեռած հնարավորություններից»,-արձանագրել է ԱԺ նախագահի տեղակալը:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաեւ Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նպատակն է համաչափ դարձնել հարկերի հավաքագրումը ՏԻՄ մարմիններում: Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվելու յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Դավիթ Առուշանյանը:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ փաթեթի կարգավորման առարկան խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների համար (ինտերնետ շահումով խաղեր եւ տոտալիզատորներ) հարկային բեռի բարձրացումն է:

«Պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրքը՝ նախաձեռնությամբ առաջարկվում է ներդնել լրացուցիչ պետական տուրք՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից»,- ընդգծել է փոխնախարարը:

Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի համար յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու պարագայում վճարել եւս 175 մլն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների համար յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու պարագայում՝ 50 մլն դրամի չափով պետական տուրք:

Նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023 թ. հուլիսի 1-ից:

Արման Պողոսյանը նշել է, որ նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում չի փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն ներկայացվել:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխությունները: Կառավարությունը նախատեսում է բարձրացնել շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տուրք նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար:

«Երբ շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետն ավարտվել է, եւ շինարարությունն այդ ընթացքում չի ավարտվել, գույքային հարկերով հարկման նպատակով առաջարկվում է տվյալ կառույցին վերաբերվել որպես ավարտուն գույքային միավոր»,- ընդգծել է զեկուցողը:

Նախատեսվում է նաեւ պետական եւ համայնքային սեփականության օբյեկտ համարվող հողամասերի եւ շինությունների հարկում՝ օգտագործողների կողմից:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ, այդ թվում՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբգ մասնակցել են Կառուցապատողների հայկական ասոցիացիայի եւ գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: «Կառավարությունը ձեւավորել է մի շարք առաջարկներ, որոնք, մեր գնահատմամբ, նախաձեռնությունը դարձնում են ավելի հասցեական, իսկ առաջարկվող լուծումները՝ հիմնավոր»,-կարծիք է հայտնել Արման Պողոսյանը:

Քննարկումների արդյունքում որոշվել է՝ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման տեղական տուրքը նախատեսել երկարաձգման յուրաքանչյուր տարվա համար: Եթե առաջին անգամ շինարարության թույլտվության ժամկետը երկարացվում է հիմնական թույլտվությամբ նախատեսված ժամկետի ոչ ավելի, քան 20 տոկոսի չափով (1 տարուց ոչ ավելի), ապա տեղական տուրքը կվճարվի կիսով չափ: Իսկ մնացյալ դեպքերում` ամբողջությամբ:

Տեղական տուրքի դրույքաչափի բարձրացումն անհատական բնակելի տների մասով կկիրառվի միայն Երեւան քաղաքի վարչական տարածքում: Փաթեթի լրամշակված տարբերակում Կառավարությունն առաջարկում է փոփոխությունները չտարածել սահմանամերձ բնակավայրերի վրա:

Փաթեթի՝ անշարժ գույքի գնահատման ընթացակարգերին վերաբերող օրենքի նախագծում կատարվել է հստակեցում. «Հասարակական եւ արտադրական նշանակության շենք-շինությունները, որոնք կրկին շինարարության թույլտվության ժամկետում չեն ավարտվել, գույքային հարկով հարկելիս դրանց մասով չի կիրառվի նվազեցվող գործակիցը: Այսինքն՝ առաջարկվում է դրանց նույնպես վերաբերվել որպես ավարտուն շենքեր, շինություններ»,- նշել է փոխնախարարը:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումները: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի՝ առաջարկվում է կարգավորել ԲԴԽ անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարներին առնչվող հարցը:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են խորհրդարանի կողմից:


20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am